Փաշինյանի հրաժարականը պահանջող և բանակին աջակցություն հայտնող ընդդիմության հանրահավաքն ու ակցիան՝ լուսանկարներով

22:32 • 25.02.21

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել՝ ի աջակցություն բանակի։

Պատճառը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի կողմից տարածված հայտարարությունն էր, որում բարձրաստիճան զինվորականները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Փաշինյանն այդ քայլը «ռազմական հեղաշրջման» փորձ էր որակել ու իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ընդդիմությունը, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, քայլերթով հասավ Բաղրամյան պողոտա, ակցիան շարունակեց ԱԺ-ի մոտ, ինչից հետո հայտարարեց հենց այդտեղ վրաններ տեղադրելու և գիշերելու մտադրության մասին։

Ընդդիմության այսօրվա ակցիան լուսանկարներով ներկայացնում ենք ստորև․