Երևանում մի օրում մի քանի Lexus-ներ են թալանվել. Shamshyan.com

01:25 • 25.02.21

Փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանելու մի քանի դեպքեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է կայքը, Լեոյի փողոցում անհայտ անձը կամ անձինք գողացել են Գարեգին Ս.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Նույն օրը Փարպեցի փողոցում գողացել են Բենիամին Կ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, իսկ նույն օրը Պարոնյան փողոցում գողացել են Աննա Գ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Նույն օրը Էրեբունի վարչական տարածքի Գլինկայի փողոցում թալանել են Նաիրա Հ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: