Բայդենի որոշմամբ՝ ԱՄՆ-ում երկարաձգվել է ազգային արտակարգ դրության ժամկետը

01:52 • 25.02.21

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկարաձգել է երկրում կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 2020-ի մարտի 13-ին և ուժի մեջ էր մտել 2020-ի մարտի 1-ից, պետք  է շարունակվի նաև 2021-ի մարտի 1-ից հետո… Ես երկարաձգում եմ ազգային արտակարգ դրությունը»,- Բայդենի խոսքերն է փոխանցել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվել էր՝ կորոնավիրուսային համավարակը խլել է ավելի շատ ամերիկացիների կյանք, քան երկու համաշխարհային պատերազմները և Վիետնամի պատերազմը միասին վերցրած: Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 297 193 դեպք, մահացել է 504 135-ը: