Շվեդիայի վարչապետը քաղաքացիներին բարոյապես պատրաստել է Covid-19-ի երրորդ ալիքին և առաջիկա սահմանափակումներին. Интерфакс
Կորոնավիրուսի երրորդ ալիքի առաջացումը իսկական վտանգ է ներկայացնում Շվեդիայի համար, և իշխանությունները ստիպված են գնալ հետագա սահմանափակումների:Չորեքշաբթի այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյուվենը, գրում է Интерфакс-ը:
«Այսպես կոչված երրորդ ալիքի զգալի ռիսկ կա: Իմ, ձեր և մեր ընդհանուր գործողությունները կորոշեն, թե ինչ կլինի», - վարչապետի խոսքերն են մեջբերում արևմտյան լրատվամիջոցները:
Նա նշել է, որ մարտի 1-ից երկրում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով սրճարանները, բարերը և ռեստորանները կփակվեն ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին), ինչպես նաև խանութներում կամ մարզադահլիճներում միաժամանակ գտնվող մարդկանց թիվը կսահմանափակվի:
Վարչապետը նախազգուշացրել է, որ եթե իրավիճակը շարունակի վատթարանալ, կառավարությունը պատրաստ է դադարեցնել հասարակական կյանքի որոշակի ոլորտների գործունեությունը:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ նախօրեին Ստոկհոլմի իշխանությունները առաջարկել են ցանկացած պահի դիմակներ կրել հասարակական տրանսպորտում: Նախկինում առաջարկությունը վերաբերում էր միայն պիկ ժամերին:










