Ֆրանսիայում 1 օրում Covid-19-ով վարակվել է ավելի քան 31 հազար մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 85 հազարը. RT
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թիվը 1 օրում կազմել է ավելի քան 31 հազար: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի սանիտարական ծառայության կայքը:
Նշվում է, որ Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 31 519 մարդ: Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է վարակման 3 66 410 դեպք:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Covid-19-ի հետևանքով 1 օրում մահացել է 277 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը՝ կազմելով 85 321:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծ էր ընդունել, որով երկրում կորոնավիրուսային համավարակի պատճառով ստեղծված արտակարգ սանիտարական դրության ռեժիմը երկարաձգվում է մինչև հունիսի 1-ը:










