ՌԴ Դաշնության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ իրավիճակը Հայաստանում շուտով կկարգավորվի՝ գործող օրենսդրության համաձայն: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, գործիչը հայտնել է, որ ռուս սենատորները կապի մեջ են գտնվում հայ գործընկեր խորհրդարանականների:
«Իհարկե, հետևում ենք անհանգստությամբ: Եղբայրական երկրին ցանկանում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ սահմադրության և գործող օրենդսրության համաձայն: Շփման մեջ ենք գտնվում հայ գործընկեր խորհրդարանականների հետ»,- ասել է Կոսաչովը:
Վերջինս հավելել է, որ տեղի ունեցող իրադարձությունները համարում է ինքնիշխան Հայաստանի ներքին գործը:










