Ընդդիմադիրները գիշերել են ԱԺ-ի դարպասների մոտ․ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (տեսանյութեր)
«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում, որը փակել էին երեկ։ Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ընդդիմադիրներ երթով շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ վրաններ են տեղադրել։
Հիշեցնենք, որ երեկ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում, որն ավարտվել էր երթով։

.jpg?1614317776935)










