Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին, կարևոր է խուսափել իրավիճակի էսկալացիայի հանգեցնող գործողություններից. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն», - գրել է վերջինս սոցցանցում:
Հիշեցնենք, որ նման կոչով ավելի վաղ հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:










