Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը: Ինչպես փոխանցում է TАСС գործակալությունը, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը: Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգի և հանգստության պահպանմանը, իրավիճակի կարգավորմանը՝ օրենքի շրջանակներում: ՌԴ ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- հայտնել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Հայաստանում տիրող իրավիճակն այսօր ավելի վաղ քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները:










