Բելառուսը կկարողանա արտադրել և արտահանել «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Բելառուսը կկարողանա ոչ միայն արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, այլ նաև այն արտահանել երրորդ երկրներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների hիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին:
Ըստ նրա՝ պատվաստանյութեր մշակողներն արդեն փոխանցել են համապատասխան «տեխնոլոգիաների մեծ մասը»:
«Մենք տեսնում ենք, որ Բելառուսը կարող է ոչ միայն իր համար պատվաստանյութ արտադրել, այլ նաև ներքին պահանջարկի մի մասը բավարարելուց հետո հնարավոր է արտահանել երրորդ երկրներ, ինչը նույնպես կարևոր է և մեզ թույլ կտա օգնել այլ պետություններին՝ համավարակի դեմ պայքարում, չնայած, իհարկե, առաջնահերթությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի քաղաքացիների պատվաստումն է», - այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Դմիտրիևը:
Չորեքշաբթի Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտնել էր, որ մարտից «Սպուտնիկ V» պատվաստանյութը կշշալցվի նաև Բելառուսի դեղագործական ձեռնարկություններում և արտադրության ծավալը կկազմի ամսական 500 հազար չափաբաժին:










