Փաշինյանը ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ պատիվ, ո՛չ էլ տղամարդ կոչվելու իրավունք․ այս մարդն անմեղսունակ է․ քաղաքացի (տեսանյութ)

17:18 • 26.02.21

Տղամարդը ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է նրա խոսքը, իսկ Փաշինյանը ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ պատիվ, ո՛չ էլ տղամարդ կոչվելու իրավունք: Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի ժամանակ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի երես չունի:Երկրի ղեկավարը, որը օրերով, ժամերով ստում է, արժանապատվություն չունի, ո՛չ էլ պատիվ, ո՛չ էլ տղամարդ կոչվելու իրավունք։ Տղամարդն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է նրա խոսքը, իսկ այդ մարդը ճիշտ խոսք չունի, եթե անգամ հայտարարի՝ հրաժարական է տալիս, ես չեմ հավատա, քանի որ ասում է մի բան, անում այլ բան»,- ասաց քաղաքացին:

Քաղաքացու հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է և չունի ինքնապաշտպանական բնազդ: «Միակ բանը, որ կարող եմ հստակ ասել՝ այս մարդը անմեղսունակ է, քանի որ տպավորություն է՝ նստած է ճյուղին և կտրում է այդ ճյուղը, այսպիսի գործողություններ անում է միայն ինքնապաշտպանական բնազդ չունեցող մարդը»,- հավելեց քաղաքացին:

Նրա խոսքով՝ ընդդիմության շնորհիվ երեկ չի եղել քաղաքացիական պատերազմ, քանի որ այսօրվա ընդդիմությունը մտածում է ժողովրդի, պետության մասին:

«Ինքը երեկ իր կողմնակիցներին հորդորեց դուրս գալ և նպատակ ուներ արյունահեղություն անելու, ուղղակի ընդդիմությունը խելացի գտնվեց և այլ տեղ հավաքեց իր աջակիցներին։ Նրա նպատակը դա էր՝ բախում ստեղծել, մտցնել պարետային ժամ և անել համապատասխան գործողություններ, բայց չպատկերացրեց, որ ընդդիմադիր ուժը իր նման չի մտածում, այլ մտածում է ժողովրդի ու պետության մասին»,- ասաց նա: