Իսպանիայի նախկին թագավորը չհայտարարագրված եկամտի համար ավելի քան 4,4 միլիոն եվրո է վճարել

17:16 • 26.02.21

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը լքել էր երկիրը օգոստոսին տեղի ունեցած սկանդալային դեպքերի ֆոնին, չհայտարարագրված եկամտի համար ավելի քան 4,4 միլիոն եվրո գումար է վճարել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին: Վերջին ամիսների ընթացքում սա նման վճարման երկրորդ դեպքն է։

Դեկտեմբերին նա հարկային մարմիններին վճարել է 678 000 եվրո` ներառյալ տոկոսները և տուգանքները։

Իսպանիայի Գերագույն դատարանը մի շարք հետաքննություններ է սկսել Խուան Կառլոսի բիզնես գործարքների՝ ներառյալ Սաուդյան Արաբիայում արագընթաց գնացք կառուցելու վերաբերյալ պայմանագրի հետ կապված գործերի շուրջ: Նախկին թագավորը հերքել է մեղադրանքները։

Լրատվական գործակալությունը նշել է, որ Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամներն անձեռնմխելի են, սակայն 2014 թվականին՝ հանուն որդու գահից հրաժարվելուց հետո նախկին թագավորի նկատմամբ մի շարք մեղադրանքներով գործեր են հարցուվել։

Խուան Կառլոսը Իսպանիայից հեռանալուց ի վեր բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: