Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով

21:45 • 26.02.21

Եվրոպայում պատվաստումների տեմպերը դանդաղել են. hաղորդվում է, որ մարդիկ հրաժարվում են պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով, քանի որ եվրոպական պետությունների առաջնորդները կասկածի տակ են դնում դրա արդյունավետությունը, գրում է Business Insider-ը։

Գերմանական Frankfurter Allgemeine թերթը կանցլեր Անգելա Մերկելին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս մտադիր է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով՝ Եվրոպայում դրա արդյունավետության վերաբերյալ կասկածները փարատելու համար։

Կանցլերը բացասական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ Գերմանիայում այն չի հաստատվել 65-ից բարձր տարիքի մարդկանց համար:

«Ես 66 տարեկան եմ և չեմ պատկանում այդ խմբին»,- ասել է նա թերթին։

Նշվում է, որ գերմանական Handelsblatt թերթը, հղում անելով երկրի առողջապահության նախարարության անանուն պաշտոնյաներին, վերջերս զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ տարեցների շրջանում AstraZeneca պատվաստանյութն արդյունավետ է միայն 8%-ով:

Ավելի ուշ երկրի առողջապահության նախարարությունն ու կառավարության մարմինները հերքել էին ցեկույցը։