Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ որոշումը
Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի`երկրի կառավարության ուղղված որոշումը, որը կոչ է անում իշխանություններին 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես որպես հայերի դեմ իրականացված Ցեղասպանություն ճանաչել, հայտնում է Hurriyet օրաթերթը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ, 1915 թվականի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու որոշումն ու կառավարությանը դրանք ճանաչելու կոչը պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու դատարկ փորձ է:
Նա հայտարարել է, որ «Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը կտրված է իրականությունից»:










