Մի կողմը հանուն հայրենիքի է, մի կողմը` հանուն Նիկոլի, չեմ հասկանում, թե այս ազգը երբ դարձավ այսքան մարդապաշտ․ Սերոբ Գասպարյան (տեսանյութ)
Եթե Նիկոլի ձեռքը մի տոկոս հնարավորություն լիներ, բոլոր նրանց, ում մեղադրել է իր պատգամավոր եղած ժամանակ, նա արդեն դատել էր, ի՞նչ թավիշի մասին է խոսքը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
«Մինչև 8000 զոհը թավի՞շ էր, թավի՞շ էր երկիրը ծախել, տանուլ տալ, տնտեսությունը քանդելը, ինչքա՞ն կարելի է։ Մի կողմը հանուն հայրենիքի է, մի կողմը՝ հանուն Նիկոլի, ես չեմ հասկանում՝ այս ազգը ե՞րբ դարձավ այսքան մարդապաշտ»,–ասաց նա։
Սերոբ Գասպարյանը նշեց, որ մի կողմից մարդիկ կարող են հավաքվել ու գոռալ Նիկոլ, իսկ իրենք գոռում են՝ հայրենիք, պետություն։ «Որքա՞ն կարելի է, սա արդեն վերջն է, ինքը պետք է ոչ թե գնա, այլ պատասխան տա իր արածների համար»,–ասաց նա։
Սերբ Գասպարյանը խնդրեց բոլորին սատարել Օնիկ Գասպարյանին և հայտարարեց, որ «Սև հովազ» ջոկատի անդամները սատարում են բանակին և Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։
«Ես՝ որպես եղբորս գործը շարունակող, սատարում եմ, Էլ կորցնելու բան չունենք, մեր կյանքն է մնացել։ Նիկոլը՝ իր թիմով, իրենք չգիտեն, թե ինչ բան է բանակը, նրանցից շատ քչերն են ծառայել։ Նա ամբողջ աշխարհին «վայնասուն» դրեց, վայ, հասեք, ուտում են մեզ, եթե ռազմական հեղաշրջում լիներ, Օնիկը հենց այդ գիշեր կկալանավորեր նրան»,– ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, ստախոս։
«Ես կարող եմ Աստվածաշնչով ապացուցեց, թե ով է նա, նա Նեռն է և Նեռի հոգի ունի»,– ասաց նա։










