Բայդենը Խաշոգջիի սպանության զեկույցը կարդալուց հետո հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի միապետի հետ` կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ՝ Միացյալ Նահանգների վաղեմի դաշնակցի հետ հարաբերությունները նոր հիմքերի վրա դնելու նպատակով, հայտնում է BBC–ն։
«Նա հաստատել է ԱՄՆ-ի համար մարդու իրավունքների և օրենքի գերակայության կարևոր նշանակությունը», - ասել է Սպիտակ տունը: Բայդենի հեռախոսազանգը կայացել է սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանության վերաբերյալ ամերիրկյան կողմի կարդալուց հետո: Ենթադրվում է, որ զեկույցում ներգրավված կլինի թագավորի որդին՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանը, որը կասկածվում է սպանությանն առանչություն ունենալու համար, սակայն հերքել է իր մասնակցությունը:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն, ավելի սերտ կապեր էր պահպանում Սաուդյան Արաբիայի հետ: Թրամփի վարչակազմը մերժել էր զեկույցի տեսքով իրավական պահանջի հրապարակումը՝ փոխարենը կենտրոնանալով սաուդացիների հետ համագործակցության բարելավման վրա:
Ամերիկաբնակ լրագրող, Սաուդյան Արաբիայի կառավարության քննադատ Խաշոգջին սպանվել է 2018 թվականին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում. հետագայում պարզվել է, որ նրա մարմինը մասնատվել է: Սաուդյան Արաբիայի իշխանությունները լրագրողի մահվան համար մեղադրել են՝ լրագրողին թագավորություն վերադարձնելու համար ուղարկված խմբին, որի անդամներից հինգը 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Սաուդյան Արաբիայի դատարանի կողմից:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ սպանված լրագրողի մասին ոչինչ չի նշվել։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը ևս մեկ անգամ հաստատել է մարդու իրավունքների կարևորությունը և բարձր է գնահատել սաուդցի կին ակտիվիստ Հաթլուլի ազատումը, ինչպես նաև շեշտել, որ աշխատելու է երկու երկրների միջև հարաբերություններն ավելի ամուր և թափանցիկ դարձնելու համար։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










