Արցախը ոսկոր էր Նիկոլ Փաշինյանի կոկորդում և հիմա էլ սկսել է Սյունիքը հանձնել․ քաղաքացիները չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից (տեսանյութ)
Ես կարծում եմ, որ պայքարը մոտենում է իր ավարտին, և շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում ասաց քաղաքացիներից մեկը։
«Աշխարհի ոչ մի երկրում կարծում եմ այսպիսի իրավիճակ չկա, որ վարչապետը մինչև հիմա կառչի իր աթոռից։ Նա կազմալուծել է մեր ամբողջ պետական համակարգը, ամեն ինչ։ Եթե նույնիսկ կապիտուլացրած իրավիճակում փորձում է մնալ, ուրեմն ունի ուրիշ խնդիր, ես կարող եմ մտածել, որ ազգի բնաջնջման խնդիր»,–ասաց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները նշում էին, որ «մնալու են մինչև վերջ մինչև դավաճանը հեռանա»։
Ըստ քաղաքացիներից մեկի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է միանա ժողովրդին։ «Ժողովրդի կամքին հակառակ գնացող բոլոր իշխանավորները դավաճան են, պետք է միանան մեր ժողովրդին՝ ժողովրդի արդար պահանջը կատարեն, դա է մեր միակ փրկությունը, մեր միասնությունը կփրկի մեր երկիրը»,– ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց․«Նա մինչև հիմա չի հանդարտվում, բոլորիս արդեն պարզ է՝ Արցախը ոսկոր էր կոկորդներում և հիմա էլ սկսել է Սյունիքը հանձնելը, բոլորս էլ գիտենք թե ովքեր են իր հետևից քայլել, հիմա էլ պարտադրված են քայլում»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարության հրաժարականին Գլխավոր շտաբի միանալուն, քաղաքացիներից մեկը նշեց, որ երբ հարցը վերաբերում է երկիրը դավաճանելուն, առաջինը հենց պետք է բանակը խոսի։
«Բանակի այս քայլը շատ տեղին էր ու կարելի է ասել, որ ուշացած էր։ Ամեն ինչ ասված է, ամեն միտինգ արված է, այս մարդը հնարավոր չէ, որ ժողովրդի պահանջով հրաժարական տա։ Նրա աթոռը կամ ժողովուրդը պետք է փոխարինի էլեկտրական աթոռով՝ ստիպողաբար, կամ գլխավոր դատախազը պետք է ձերբակալի, քանի որ այս մարդը տանում է ժողովրդին բախումների»,–ասաց նա։










