Եղիսաբեթ II-ը կորոնավիրուսը ժանտախտի հետ է համեմատել, ենթականերին կոչ արել իր օրինակին հետևել ու պատվաստվել դրա դեմ

05:45 • 26.02.21

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ենթականերին կոչ է արել իր օրինակին հետևել ու պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ТАСС-ը:

«Պատվաստվելուց հետո պաշտպանվածության զգացողություն ես ունենում, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է: Բացի այդ, ենթադրում եմ՝ երբեք չպատվաստված մարդկանց համար դա բարդ որոշում է թվում, բայց անհրաժեշտ է, որ նրանք ոչ միայն իրենց, այլ նաև այլոց մասին մտածեն»,- ասել է թագուհին:

Եղիսաբեթ 2-րդը կորոնավիրուսը ժանտախտի հետ է համեմատել, որի դեմ պայքարին մոլորակի ողջ բնակչությունն է մասնակցում: 

Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ Եղիսաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: