Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է՝ Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան

14:46 • 26.02.21

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հեծել են ու քշում են մեր ՀՀ իշխանություններին այնպես, ինչպես ուզեն, մասնավորապես, իրենց օրակարգն են թելադրում Հայաստանին սկսած՝ սահմանները գծելուց, վերջացրած անհետ կորածների որոնումներից, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, տեղեկացնում է Aysor.am–ը:

Նա նշել է, որ չի զարմանա, եթե այս ամեն ինչից հետո մի օր պարզվի, որ Նիկոլ Փաշինյան կոչեցյալը Թուրքիայի նախագիծն էր՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ սորոսականները դողում են Փաշինյանի վրա: Մասնավորապես, ըստ Մալյանի, ֆեյք օգտատիրոջ պատրվակով ձերբակալում են ադրբեջանագետների, թուրքագետների, նրանց աշխատասենյակներում խուզարկություններ են կատարում:

«Խնդիրը ոչ թե այդ ֆեյքն է, այլ խնդիրը այդ մարդիկ են, որոնց մեկուսացնելու, մի քիչ սանձելու հրահանգ կա Թուրքիայից ու Ադրբեջանից: Արա Սաղաթելյանից ադրբեջանցները սարսափում են, նա ջարդում է ադրբեջանական քարոզչությունը: Դրա համար, կարծում եմ, նրան մեկուսացնելու պատվերը կարող էր լինել Ադրբեջանից»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։