ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Հաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ զսպվածության, ինչպես նաև քաղաքական տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելու կոչ անելով կողմերին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, չափազանց մտահոգիչ է մեզ համար: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն: Կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, նաև երկխոսության կոչ ենք անում՝ լարվածության ապաէսկալացիայի և քաղաքական տարաձայնությունների կարգավորման համար»,- ասել է Դյուժարիկը:
«Դա պետք է անել սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի նկատմամբ լիակատար հարգանք դրսևորելով»,- հավելել է միջազգային կառույցի ներկայացուցիչը:










