YouTube-ի աշխատանքում խափանումներ են նկատվել

02:34 • 26.02.21

YouTube-ի աշխատանքում խափանումներ են նկատվել մի շարք երկրներում: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Downdetector պորտալը, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետ ռեսուրսների աշխատանքին:

Ըստ պորտալի՝ ամենամեծ թվով բողոքները ստացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերի կողմից : Ռուսաստանում արդեն գրանցվել են ծառայության հետ կապված խնդիրների վերաբերյալ ավելի քան 920 հաղորդումներ, հիմնականում բողոքները եղել են Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից:

Ռուսաստանից օգտվողների մեծ մասը դժգոհում է կայքի հետ կապված խնդիրներից (72%), 24% -ը տեսանյութ դիտելու խնդիրներ է ունեցել, ևս 2% -ը նշում է, որ բարդություններ են եղել օգտահաշիվ մուտք գործելիս: