Պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը աջակցությունն է հայտնել ԶՈՒ ԳՇ-ին ու միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին․ hraparak.am

20:10 • 27.02.21

ՀՀ  ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջին:

Այս մասին Ղահրամանյանն ասել է hraparak.am-ի հետ զրույցում։

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: