«Սա նախանշան է, պարոն Բլինկեն, նախանշան». ԱՄՆ պետքարտուղարը Մեքսիկայի ԱԳ նախարարի հետ հանդիպել է երկրի շրջված դրոշի ֆոնին (լուսանկար)

12:11 • 27.02.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդի հետ հանդիպումից առաջ Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է ԱՄՆ-ի և Մեքսիկայի դրոշների ֆոնին, գրում է Fox News-ը։

«ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև հարաբերություններն ազդում են երկու երկրների քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Այսօր ես Մեքսիկայի հետ կքննարեմ COVID-19-ի շուրջ տարվող աշխատանքը, առևտրի և ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային միգրացիայի համալիր մոտեցման գործողությունների իրականացման մեր հանձնառությունը»,-Twitter-ում գրել է պետքարտուղարը։

Լուսանկարի հրապարակումից անմիջապես հետո մի շարք մեքսիկացի լրագրողներ և օգտատերեր շտապել են նկատել, որ Մեքսիկայի դրոշը շրջված է և նույնիսկ այդ քայլում «քողարկված հաղորդագրություն» են տեսել։

Ինչպես մանրամասում է աղբյուրը, Մեքսիկայի դրոշի վրա պատկերված արծիվի գլուխը պետք է վեր հառնի, ոչ թե հակառակը, ինչը նշանակում է՝ դրոշը շրջված է։

«Բայդենի պետքարտուղարը Մեքսիկայի Հանրապետության բարձրաստիճան պատոնյային է հանդիպում Մեքսիկայի շրջված դրոշի ֆոնին։ Սա նախանշան է, պարոն Բլինկեն, նախանշան»,- արձագանքել է մեքսիացի լրագրողը։

Մեկ ուրիշ լրագրող էլ տեղի ունեցածը որակել է «քողարկված հաղորդագրություն»։

Secretary Blinken participates in a meeting during his first 'virtual' visit to Mexico on February 26, 2021.