Փարիզի արվարձանում անհայտ անձինք գնդակահարել են 15-ամյա դեռահասի

00:43 • 27.02.21

Փարիզի արվարձանում երկու անհայտ անձ գնդակահարել են 15-ամյա դեռահասի, ինչից հետո նրանք սկուտերով փախել են հանցագործության վայրից: Այս մասին ուրբաթ հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, գրում է ТАСС-ը:

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ՝ Փարիզի ժամանակով մոտ 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) Բոնդի կոմունայում: 

Նշվում է, որ իրավապահները այժմ փնտրում են հանցագործներին: Հետաքննություն է սկսել դեռահասի սպանության դեպքի առթիվ: Այլ տեղեկություններ չեն տրամադրվում: