Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո. РИА Новости

04:43 • 27.02.21

Շվեյցարիայում նվազագույնը 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնել է երկրի դեղամիջոցների շուկայի Swissmedic տեսչական մարմինը, գրում է РИА Новости-ն:

Կարգավորիչն ուսումնասիրել է պատվաստումից հետո ենթադրյալ կողմնակի ռեակցիաների մասին 364 հաղորդում, որոնցից 199-ը կապված է  Pfizer դեղանյութի, իսկ 154՝ Moderna-ի հետ:

Հայտնաբերվել է 95 լուրջ ազդեցություն, այդ թվում անաֆիլակտիկ ցնցման չորս դեպք և 16 մահ: 

«16 լուրջ դեպքերում մարդիկ մահացել են պատվաստումից հետո տարբեր ժամկետներում: Մահացածների միջին տարիքը 86 է, նրանց մեծամասնությունն արդեն ունեին լուրջ հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրությունում:

Swissmedic-ի տվյալներով՝ այդ դեպքերի վերլուծությունն չի գտել ապացույցներ այն մասին, որ մահվան պատճառը պատվաստումն է: