Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա զոհ (տեսանյութ)

16:39 • 27.02.21

Ուկրաինական Չեռնովցի քաղաքի թիվ 1 հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ անձինք, պայթյուն է որոտացել, հայտարարել է  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արտակարգ իրավիճակ... կան զոհեր: Ես արդեն դեպքի վայրում եմ, զբաղվում եմ հիվանդների՝ այլ հիվանդանոցներում հոսպիտալացնելու հարցով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գուսակը: 

Նշվում է՝ թթվածնային խողովակի պայթյունը որոտացել է հիվանդանոցի 5-հարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող բաժանմունքում: Նախնական տվյալներով՝ 1 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել, ևս 20 անձ տարհանվել է:

Հրդեհն արդեն մարվել է: Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: