Հնդկաստանում ծնողները 12-ամյա դստերը վաճառել են ավագ երեխայի բուժման ծախսերը հոգալու համար
Հնդկաստանում ծնողները չափահաս տղամարդուն վաճառել են իրենց տասներկու տարեկան դստերը՝ ավագ դստեր բուժման ծախսերը վճարելու համար, գրում է India Today-ը:
Ըստ թերթի, աղջկա ընտանիքը 10 հազար ռուփիի գործարք է կնքել 46-ամյա հարևանի հետ, որը ամուսնության վերաբերյալ առաջարկություններ է արել աղջկա ծնողներին: Նախկինում նա ամուսնացած է եղել:
Հարսանիքից հետո տղամարդը աղջկան տարել է իր հարազատների մոտ: Երբ հարևանները սկսել են լսել երեխայի ճչոցն ու լացը, ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը գործ է հարուցել, տղամարդը հարցաքննվում է:










