Զգույշ եղեք. Բայդենը Սիրիայում իրանամետ ուժերին ուղղված հարվածից հետո դիմել է Իրանին

03:29 • 27.02.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Իրանին՝ ԱՄՆ զինուժի կողմից Սիրիայի իրանամետ ուժերին ուղղված հարվածներից հետո: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ Բայդենը Թեհրանին խորհուրդ է տվել «զգույշ լինել»: Նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ է հղել Իրանին Սիրիայում հարվածի միջոցով:

«Դուք չեք կարող գործել անպատիժ: Զգույշ եղեք»,- ասել է Բայդենը:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ փետրվարի 26-ի գիշերը Բայդենի հրամանով հարված է հասցրել Սիրիայի իրանամետ ուժերի ուղղությամբ

Իրանն իր հերթին Սիրիայում ԱՄՆ հարվածն անվանել է միջազգային իրավունքի խախտում: