Նիգերիայում գրոհայինները դպրոցից մոտ 300 աղջիկ են առևանգել

10:09 • 27.02.21

Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգում գրոհայինները հարձակվել են  դպրոցի վրա և մոտ 300 աշակերտուհու առևանգել, հայտնհում է Վզգլյադը:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը: Սկզբում տասնյակ գորհայիններ հարձակվել են դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմակետի վրա, այնուհետև ներխուժել կրթական հաստատության հանրակացարան:

Ականատեսների խոսքով` գրոհայիններից ոմանք եղել են անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով:

Ավելի վաղ` փետրվարի 17-ին, Նիգերիայի մեկ այլ հատվածում գրոհայիններն առևանգել էին գիշերօթիկ դպրոցի ավելի քան 280 սանի: