Բայդենը Սաուդյան Արաբիային «նոր կանոններ» է խոստացել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի թագավորին երկուշաբթի «նոր փոփոխություններ է» խոստացել ԱՄՆ քաղաքականության մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ես երեկ խոսել եմ թագավորի հետ, ոչ թե արքայազնի: Նրան պարզ ասել եմ, որ կանոնները փոխվում են, և որ մենք փոփոխությունների մասին կհայտարարենք այսօր և երկուշաբթի»,- ասել է Բայդենը Univision-ին տված հարցազրույցում:
«Մենք նրանց պատասխանատվության կենթարկենք մարդու իրավունքների խախտման համար»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, ըստ երևույթին, հրամայել է վերացնել լրագրող Ջամալ Խաշոգջիին: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքացիների նկատմամբ, բայց ոչ արքայազնի:










