Մեծ Բրիտանիայում հազարավոր բնակիչների են տարհանել Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբի պատճառով

00:02 • 28.02.21

Մեծ Բրիտանիայի Էքսետեր քաղաքի համալսարանի մոտ Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատկանող չպայթած ավիառումբ են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է РБК-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը, զինվորականները որոշել են պայթեցնել այն, ինչով պայմանավորված տարհանել են մոտակա տների մի քանի հազար բնակիչների: Նշվում է, որ մարդկանց տարհանումն արդեն ավարտվել է, ավելի քան 2000 տներ են դատարկվել:

Ոստիկանության տվյալներով՝ զինամթերքը հայտնաբերել են շինհրապարակում: Բանակայինները մտադիր են պայթեցնել այն: