Բրազիլիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 254 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT
Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 10 517 232-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 61 602 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 254 221 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










