ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են ձևավորվում Երկրի բնակչության ընդամենը 10 կամ ավելի քիչ տոկոսի մոտ

12:26 • 01.03.21

Կորոնավիրուսի դեմ հակամարմիններ ունի Երկրի բնակչության ընդամենը 10 կամ ավելի քիչ տոկոսը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինատանը, հաղորդում է ria․ru-ն։

«Անշուշտ, որոշ տեղերում, օրինակ՝ խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, կան օջախներ, որտեղ բնակչության 50-60 տոկոսը ենթարկվել է վիրուսի ազդեցությանը և հակամարմիններ ունի։ Այնուհանդերձ, դա չի նշանակում, որ ամբողջ քաղաքի, նահանգի կամ երկրի բնակիչների մոտ համընդհանուր իմունիտետ է ձևավորվել»,- նշել է փորձագետը, ում հարցազրույցը հեռարձակվել է ԱՀԿ-ի թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ «կորոնավիրուսի դեմ հակամարմիններ ունի երկրի բնակչության ընդամենը 10 կամ ավելի քիչ տոկոսը և համաշխարհային մասշտաբով համընդհանուր իմունիտետ և հակամարմիններ ձևավորելու միակ միջոցը պատվաստումն է»։

Նշենք, որ մեկ տարվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 114 712 543 մարդ, որից 2 543 869-ը՝ մահվան ելքով։