Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա հանրահավաքում հնչեցրած հայտարարությանը, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունն անելով, կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։ Գրառման մեջ ասվում է․
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։
Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է»։










