«Լավ գաղափար չէ»․ փորձագետները մտահոգված են Հռոմի պապի՝ Իրաք կատարելիք այցի կապակցությամբ

13:00 • 01.03.21

Վարակիչ հիվանդությունների գծով փորձագետները մտահոգություն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Իրաք կատարելիք այցի կապակցությամբ՝ հաշվի առնելով այդ երկրում կորոնավիրուսային վարակի շեշտակի աճը և փխրուն առողջապահական համակարգը, գրում է ABC News-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, մարտի 5-8-ը կայանալիք ուղևորությունը «անհրաժեշտ հոգևոր լիցք կհաղորդի Իրաքի քրիստոնյաներին, ինչպես նաև կնպաստի մահմեդական աշխարհի հետ կամուրջներ կառուցելու Վատիկանի ջանքերին»:

Սակայն զուտ համաճարակաբանական տեսանկյունից՝ Հռոմի պապի ուղևորությունը, ինչպես կարծում են առողջապահության ոլորտի փորձագետները, գլոբալ համաճարակի պայմաններում «աննպատակահարմար է և լավ գաղափար չէ»։

Նշվում է, որ նրանց մտավախությունների համար առիթ են հանդիսացել այն հաղորդագրությունները, որ Իրաքում Վատիկանի դեսպանը, որը պետք է ուղեկցի Հռոմի պապին, օրերս կորոնավիուսով է վարակվել և դեռևս ինքնամեկուսացման մեջ է։