Չինաստանում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա. կան զոհեր

20:16 • 01.03.21

Չինաստանում վթարի է ենթարկվել օդերևութաբանական ծառայության ինքնաթիռը, որում եղել է 5 աշխատակից: Ինչպես երկուշաբթի՝ մարտի 1-ին, տեղեկացնում է գերատեսչությունը, ինքնաթիռը ընկել է Ցզիան քաղաքի բնակելի շենքերի վրա, գրում է korrespondent.net կայքը:

Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են: Վթարի արդյունքում վիրավորվել է նաև տեղի 1 բնակիչ: Նա հոսպիտալացվել է,  կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի հետևանքով վնասվել է նաև 3 բնակելի շենք:

Նշվում է, որ Beechcraft B300 King Air 350 ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում անձրևային ամպերի հետազոտման նպատակով:

Փրկարարները հայտնաբերել են բոլոր զոհերի մարմինները: Աղետի պատճառները պարզվում են: