Վրացական ընդդիմությունն ու իշխանությունները բանակցություններ են վարում նախագահական նստավայրում

23:33 • 01.03.21

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ Վրաստանի իշխանությունների և ընդդիմության հանդիպումը տեղի է ունենում այս պահին Օրբելիանի պալատում ՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում: Այս մասին տեղեկացնում է  Грузия Онлайн պորտալը:

Ըստ նախագահի աշխատակազմի տեղեկատվության, հանդիպումն անցկացնում է նախագահը: Բանակցությունները սկսվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայներով), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը  (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%):

Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց մանդատներից, խորհրդարանում մնացել է միայն իշխող` «Վրացական երազանք» կուսակցության խմբակցությունը: