Ծիծաղելի է, երբ դասալիքները խոսում են հայրենիքի պաշտպանների մասին ու նրանց դավաճան անվանում. Օնիկ Գասպարյանի դուստր

21:45 • 01.03.21

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դուստրը՝ Հասմիկ Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա...

Առնվազն ծիծաղելի է երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին, ու անվանում նրանց դավաճան: Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց Հեռավորությանը...

ԵՐԿԱՐ, շա՜տ երկար ծիծաղել եմ»։