Ադմինիստրատիվ ռեսուրսի այսչափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել. համացանցում քննարկում են Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց ավտոբուսներով տեղափոխելը (լուսանկարներ)

17:07 • 01.03.21

Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և լուսանկարներ հրապարակել։

«Ադմինիստրատիվ ռեսուրսի այս չափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել...

Այն ինչ տեղի է ունենում` Նիկոլի միտինգի մասսովկան ապահովելու ուղղությամբ խայտառակության և անամոթության վառ օրինակ է...

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի մեծ քանակությամբ ոստիկաններ են տեղափոխվել Երևան` Նիկոլի միտինգին մասնակցելու նպատակով...»,-գրել է նա։

Ավելի վաղ լուսանկարներ էին հրապարակվել Վանաձորի՝ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտից, որոնցում երևում էր, թե ինչպես են մարդկանց տեղափոխում «Գազել» մակնիշի մեքենաներով։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անձամբ է ճանապարհել մարզի բնակիչներին տեղափոխող ավտոբուսները։

 

Տելեգրամի Mediaport ալիքն էլ նշել էր, որ Ստեփանավանից ավտոբուսներով Փաշինյանի հանրահավաքի համար մարդկանց տեղափոխելով զբաղվում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հայրը։

 

Mediaport-ը նաև նշել է, որ Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցներին են ստիպում մասնակցել հանրահավաքին։

Աշխատակիցներին ավտոբուսով Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար տեղափոխում է նաև «Սպայկա» ընկերությունը։ Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր են հրապարակել։