Կմնա տանը` հսկողության տակ. դատապարտված Սարկոզին բանտ չի ուղարկվի

20:40 • 01.03.21

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որին Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար, չի նստի բանտ. իրական ժամկետի մեկ տարին, որին նա դատապարտվել  է, քաղաքական գործիչը կկարողանա անցկացնել տանը` էլեկտրոնային հսկողության ներքո:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով BFMTV հեռուստաալիքին:


Պայմանները որոշելու է ազատության և կալանքի հարցերով դատավորը, նշում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական:

Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել: