Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով`
Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնում:
Տելեգրամի Mediaport ալիքը գրում է, որ փրկարար ծառայության տնօրենն ազատվել է երեկվա հանրահավաքին մարդ չտանելու պատճառով։
Mediaport-ի տեղեկություններով՝ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Փաշինյանին հայտնել է, որ Վրեժ Գաբրիելյանը ընդդիմացել է հանրահավաքին մարդ տանելու հրահանգին, Փաշինյանն էլ նույն պահին Գաբրիելյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել:










