«Աէրոֆլոտ»-ի որոշ ինքնաթիռներում համացանցին միանալու վճարովի ծառայություն կգործարկվի. «Իզվեստիյա»

13:16 • 02.03.21

«Աէրոֆլոտ»-ը նախատեսում է 2021 թվականին 16 միջին ուղևորատար Airbus A320 ինքնաթիռները վերազինել վճարովի համացանցային հասանելիության համակարգով:

Այս մասին այսօր հաղորդել է «Իզվեստիյա» թերթը՝ ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով:

Ըստ թերթի, «Աէրոֆլոտ»-ն ապրիլից նախատեսում է կարճ չվերթներում գործարկել վճարովի ծառայությունը: Ընկերությունից հավելել են, որ դեռևս չի նախատեսվում բոլոր ինքնաթիռները վերազինել այս հնարավորությամբ: Բացի այդ, չի ծրագրվում նաև «Ռոսիա» և «Պոբեդա» ավիաընկերությունների ինքնաթիռների համացանցող վերազինումը: 

Թերթը նշում է նաև, որ Utair և Ural Airlines ընկերությունները ևս աշխատում են իրենց ինքնաթիռներում համացանցային ծառայության գործարկման ուղղությամբ:

«Մենք աշխատում ենք մեզ համար ընդունելի լուծման վրա, և, իհարկե, այդպիսի ծառայություն կհայտնվի: Հայեցակարգային առումով, մենք չենք նախատեսում այն ներառել տոմսի գնի մեջ, բայց ուղևորներին հնարավորություն կտանք ընտրել այս լրացուցիչ ծառայությունը, եթե նրանց դա անհրաժեշտ է»,- հայտնել է Utair-ի ինքաթիռային հատվածի նախագահը: