ՀՀ նախագահի՝ այդ հոդվածով ՍԴ դիմելը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը կազատվի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանի առաջարկը իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ նախագահի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ իրավունքի ուժով Նիկոլ Փաշինյանի առաջարկը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կմտնի ուժի մեջ:
Այս մաիսան Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
«Նախագահի հայտարարությունից ոչ իրավաբանների համար տպավորություն է ստեղծվում, որ նախագահը չի ստորգարել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, սակայն իրավաբանների համար դրա հետևանքը նույնն է, ինչ ստորագրեր ու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատեր»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախագահը որոշել է չստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ`«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ:










