Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթ իրականացրին (տեսանյութ)

12:50 • 02.03.21

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի մոտից երթ իրականացրին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով դատավարությունը այսօր 1 շաբաթով հետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ բարձրացել է ջերմությունը։ Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները կլինեն մի քանի ժամ հետո։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Արմեն Գևորգյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 9-ը՝ ժամը 13։00։