Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատներն ակցիա իրականացրին (տեսանյութ)

15:23 • 02.03.21

Կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են Կառավարությունից անգործության չմատնվել և աշխատանք տանել գերիների և զոհվածների մարմինների վերադարձի ուղղությամբ։

Այս պահին մոտ 20 զինծառայողների ծնողներ մտնում են Կառավարության շենք՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողներն իրենց հետ բերել են իրենց որդիների լուսանկարները, որպեսզի որոնողական աշխատանքներին օժանդակեն:

Նշենք, որ տևական դադարից հետո կրկին վերսկսվել են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: