ԱԺ–ում քննարկվում է Ադրբեջանում գտնվող գերիների հայրենադարձումը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը (տեսանյութ)

10:01 • 02.03.21

 ԱԺ–ում մեկնարկել է հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված են Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Ադրբեջանում գտնվող գերիների հայրենադարձումը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագծերը։