Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

20:35 • 02.03.21

Մարդկության նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հռոմի պապի խոսքերով՝ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

«Դա (Ջրհեղեղը - Խմբ․) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Պապը հիշեցրել է, որ Նոյը առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ, ապա կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»: