Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է հունվարին

00:26 • 02.03.21

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է  հունվարին Սպիտակ տանը: Այդ մասին երկուշաբթի հաղորդել Է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով Թրամփի անանուն խորհրդականին, գրում է ТАСС-ը:

Նշվում է, որ հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է օգտագործվել:

Նախկին նախագահը 2020-ի հոկտեմբերի 2-ի գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր և իր կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ օրը ավելի ուշ նա գնացել էր Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դուրս էր եկել հիվանդանոցից և վերադարձել Սպիտակ տուն: Ավելի ուշ Թրամփին բուժող բժիշկը հայտնել էր, որ այդ ժամանակ նախագահի՝ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի պատասխանները մի քանի օրվա ընթացքում բացասական էին ստացել:

Վարակը հայտնաբերվել էր նաև Թրամփի ընտանիքի անդամների և ԱՄՆ վարչակազմի մի շարք աշխատակիցների մոտ: