Պարոն Փաշինյա՛ն, ո՞նց եք. Գևորգ Գորգիսյանի հարցն առաջարկվեց գրավոր ուղարկել Կառավարություն (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորին առաջարկեց այդ հարցը գրավոր ուղարկել Կառավարություն և խոսքը փոխանցեց հաջորդ հարց տվողին:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իր հարցն անպատասխան մնաց, Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես եմ որոշում, նիստը վարողը ես եմ, Կառավարությունից ասում են, որ գրավոր ուղարկեք այդ հարցը: Շնորհակալություն, լավ եղեք»:










