Մենք դիպուկահարներ չենք տեսել. փոխոստիկանապետը՝ Ազգային ժողովում դիպուկահարների առկայության մասին (տեսանյութ)

18:55 • 03.03.21

Հանրահավաքների մասնակիցներին ինչո՞ւ չէր տեղեկացվել, որ լուսաձայնային նռնակներ են տեղադրված, որպեսզի Ազգային ժողովի շենքին մոտենալիս զգույշ լինեն, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ Tert.am-ի լրագրողը հետաքրքրվեց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից:

Փոխոստիկանապետը նշեց, որ հանրահավաքի ղեկավարներին, և կազմակերպիչներին առանձին զգուշացվել է, որ տեղադրվելու է լուսաձայնային նռնակներ:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ  համապատասխան նշան տեղադրված չէ, որ քաղաքացիները չվնասվեն, խորհրդարանի բակը քաղաքացիներինն է, ինչու եք զոդել, Արամ Հովհաննիսյանն ասաց, որ Ազգային ժողովի բակը փակ է:

Հարցին, թե ինչո՞ւ են բերվել դիպուկահարներ, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Մենք չենք տեսել դիպուկահարներ»:

Լրագրողի դիտարկանը, թե կարող է ցույց տալ, պատշգամբում են կանգնած, Հովհաննիսյանը պատասխանեց՝ դիպուկահարներն ոստիկանությունից չեն: